azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սեմինար քննարկում՝ Եվրոպական քոլեջի ուսանողների համար

18.10.2023

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերհսկողության բաժնի գլխավոր տեսուչներ՝ Ստեփան Շահումյանը, Կարեն Ղազարյանը և Լևոն Աբրահամյանը ուսումնական  սեմինար են  իրականացրել Եվրոպական քոլեջի ուսանողների համար։ Սեմինարի ընթացքում տեսուչները մասնակիցներին ծանոթացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթներին։ Միջոցառումը կայացել է ՀՀ կառավարության 05.01.2023թ.-ի թիվ 31-Լ որոշման` ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցով հաստատված միջոցառումների շրջանակներում։ Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։ Ուսանողները [...]

Մանրամասն ➜


Կայացել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի հերթական համաժողովը

02.10.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը հեռավար մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացած Եվրասիական տարածաշրջանային դաշինքի Աշխատանքի տեսչությունների համաժողովին, որն անցկացվում էր Աշխատանքի անվտանգության VIII համառուսաստանյան շաբաթվա շրջանակներում։ Մասնակիցներին ողջունել է ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Իվան Շկլովեցը։ Համաժողովի օրակարգում էին՝ Եվրասիական տարածաշրջանային Դաշինքի 2023 թվականի գործողությունների ծրագրի կատարումը, Դաշինքի՝ Ռուսաստանի արհմիությունների անկախ ֆեդերացիայի երկխոսային գործընկերոջ կարգավիճակով անդամակցությունը, Ղազախստանի Հանրապետությունում մինչև 2030 թվականը անվտանգ աշխատանքի հայեցակարգի ներկայացումը, Աշխատանքի տեսուչների ֆորումը՝ որպես Դաշինքի անդամ երկրների մասնագետների կարողությունների կատարելագործման միջոց, Դաշինքի [...]

Մանրամասն ➜


Պետրոս Մարտիրոսյանը ԱԱՏՄ աշխատակազմին է ներկայացրել Տեսչական մարմնի ղեկավարի նորանշանակ տեղակալներին

28.09.2023

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն օրերս աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Նա ԱԱՏՄ աշխատակազմին է ներկայացրել Տեսչական մարմնի ղեկավարի նորանշանակ տեղակալներին։ ՀՀ վարչապետի սեպտեմբերի 19-ի որոշումներով՝ Թագուհի Հակոբյանը և Աննա Մկրտումյանը նշանակվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոններում։ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Պետրոս Մարտիրոսյանի առաջին աշխատանքային այցն էր ԱԱՏՄ։ Սլավիկ Սարգսյանը Համակարգման գրասենյակի ղեկավարին է ներկայացրել Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարներին և կենտրոնական ապարատի վարչությունների և բաժինների պետերին։ Պետրոս Մարտիրոսյանը շնորհավորել է նորանշանակ տեղակալներին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ