azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնի մեկ տասնյակ տեսուչներ այսուհետ հանդես կգան որպես վերապատրաստող տեսուչներ

09.11.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) մեկ տասնյակ տեսուչներ այսուհետ հանդես կգան որպես վերապատրաստող տեսուչներ։ Տեսչական մարմնի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցությամբ՝ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար հունիս ամսին անցկացվել էին վերապատրաստման  դասընթացներ, լավագույն արդյունքներ արձանագրած 11 տեսուչներ ընտրվել էին որպես դասընթացավարներ և ԱՄԿ ազգային փորձագետ Էդիտա Հովհաննիսյանի քոուչինգի միջոցով 6 ամիս շարունակ հմտությունները կիրառել էին ամենօրյա աշխատանքում։ Նոյեմբերի 8-ից 9-ը անցկացվել է դասընթացավար տեսուչների վերապատրաստման վերջին փուլը։ Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը։ Դասընթացները վարել են միջազգային փորձագետ, ԱՄԿ խորհրդատուներ Հելենա Պերեսը և ԱՄԿ [...]

Մանրամասն ➜


Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության հնգամյակն ամփոփող տարեկան ժողովը

07.11.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ կայացել է Տեսչական մարմնի գործունեության հնգամյակն ամփոփող տարեկան ժողովը։ Ժողովն անցկացվել է ԱԱՏՄ արհեստակցական միության աջակցությամբ և մասնակցել է Տեսչական մարմնի ողջ աշխատակազմը՝ ղեկավարի տեղակալները, տարածքային կենտրոնների ղեկավարները, մասնագիտացված վաչությունների պետերը, տեսուչներ, փորձագետներ, մասնագետներ, սպասարկող անձնակազմը։ Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի 5-ամյա աշխատանքի վիճակագրական տվյալները՝ տարեկան ստուգումների/վերստուգումների, դիմում-բողոքների, վարչական վարույթների,  իրազեկման-կանխարգելիչ միջոցառումների, թեժ գծով ստացված զանգերի դինամիկան։ Ամփոփվել են հիմնական ձեռքբերումները, արձանագրվել են խնդիրները և նախանշվել են  անելիքները։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից՝ հինգ և ավելի տարի Տեսչական մարմնում աշխատած գործընկերներին՝ երկարամյա ծառայության համար շնորհվել են Տեսչական [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Արարատի մարզպետարանում՝ հանրակրթական հաստատությունների տնօրենների համար

31.10.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները իրազեկման սեմինար են անցկացրել ՀՀ Արարատի մարզպետարանում՝  մարզի 117 հանրակրթական հաստատությունների տնօրենների և ներկայացուցիչների համար։ Սեմինարին մասնակցել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և Արարատի մարզպետարանի Գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը։ Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները մասնակիցներին ներկայացրել են  ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետները՝ նկատի ունենալով սեզոնային սուր շնչառական հիվանդությունների ակտիվության շրջանը, իրազեկել են օրենսդրությամբ պահանջվող հիգիենիկ նորմերի և իրավական ակտերի մասին։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ