azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում

12.12.2023

Դեկտեմբերի 11-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչները սեմինար-քննարկում են իրականացրել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների համար։ Սեմինարի ընթացքում տեսուչները ներկայացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում  ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները։ Միջոցառումն ընթացել է ինտերակտիվ ձևաչափով, որին ակտիվորեն մասնակցել են ուսանողները։ Հնչել են թեմային վերաբերվող բազմաթիվ հարցեր, որոնց բանախոսները պատասխանել են։ Միջոցառումը կայացել է ՀՀ կառավարության 05.01.2023թ.-ի թիվ 31-Լ որոշման` ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման [...]

Մանրամասն ➜


Կայացել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի տարեվերջյան գլխավոր համաժողովը

08.12.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հեռավար մասնակցել են Եվրասիական տարածաշրջանային դաշինքի Աշխատանքի տեսչությունների տարեվերջյան գլխավոր համաժողովին։ Մասնակիցներին ողջունել է ՌԴ Աշխատանքի և զբաղվածության ծառայության ղեկավար Միխայիլ Իվանկովը։ ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Իվան Շկլովեցը ներկայացրել է Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2023 թվականի գործողությունների ծրագրի կատարողականը, ինչպես նաև Ավստրալիայում կայացած «Աշխատանքի անվտանգություն և աշխատանքի հիգիենա» 23-րդ միջազգային կոնգրեսի արդյունքները։ Համաժողովի վերջում տեղի է ունեցել նաև Դաշինքի անդամ երկրների աշխատանքի լավագույն տեսուչների պարգևատրման 1-ին հանդիսավոր արարողությունը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից դաշինքի շրջանակներում լավագույն [...]

Մանրամասն ➜


Փոփոխություններ և լրացումներ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում

29.11.2023

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Մասնավորապես՝ Օրենսգիրքը լրացվել է․ 41.9-րդ՝ «Աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը կամ մասնագիտական հիվանդությունը չհաշվառելը», 182.7-րդ՝ «Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելը, թույլ չտալը կամ հանձնարարականը (կարգադրագիրը որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելը», 244.19-րդ՝ «Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ