azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հաստատվել են ԱԱՏՄ 2024 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերը

24.11.2023

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 7 հարց, մասնավորապես՝ Տեսչական մարմնի 2024 թվականին իրականացվող ստուգումների տարեկան ծրագրի քննարկում և հաստատում: Տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում։ Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում: Այլ հարցեր։ ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին է ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի սկզբունքները՝ ընդգծելով կանխարգելիչ գործառույթների կարևորությունը։ Խորհուրդը միաձայն հավանություն է տվել Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերին։

Մանրամասն ➜


Փոփոխություն՝ կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

23.11.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի նիստում N 2001-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Ըստ որի հաստատվել են՝ Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների՝ N 1.4 (Հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն (ՏԳՏԴ ծածկագիր՝ 85.2, 85.3))  և նույն բնագավառի N 1.19 (Մանկաբարձական և գինեկոլոգիական կաբինետներում և բաժանմունքներում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության (ՏԳՏԴ ծածկագիր Q 86.10, Q 86.22)) ստուգաթերթերը։ Իսկ հավելվածի N 1.2 ստուգաթերթի ա. հարցաշարի 77-77.9-րդ կետերը շարադրվել են նոր խմբագրությամբ։ Մանրամասները՝ հղումով։ [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային օրենսդրության թեմայով իրազեկման սեմինար` ԱԱՏՄ-ում

22.11.2023

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում նոյեմբերի 20-ին կայացել է աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի հերթական սեմինարը, որին մասնակցել են տարբեր կազմակերպությունների ավելի քան  երկու տասնյակ աշխատակիցներ։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանն ու նույն բաժնի տեսուչները։ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված և արդեն իսկ ուժի մեջ մտած էական փոփոխությունները, ինչպես նաև նոր ուժի մեջ մտնող դրույթները։ Տեղի է ունեցել հարց ու պատասխան. Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին։

Մանրամասն ➜




Վերադառնալ