azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային քննարկում՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ

29.04.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ շարունակվում են մասնագիտական ստորաբաժանումների աշխատանքային քննարկումները։ Հերթական քննարկումը՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ, տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և համապատասխան վարչությունների պետերը, աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի մասնագետները և Տեսչական մարմնի իրավաբանները։ Վահագն Գրիգորյանը քննարկման է ներկայացրել աշխատանքի ընթացքում գույքագրված խնդիրները, աշխատանքի կազմակերպմանն առնչվող ու լուծում պահանջող ընթացիկ հարցերը։ Լսել են ոլորտի մասնագետների կարծիքներն ու առաջարկները։ Հանդիպման ավարտին Սլավիկ Սարգսյանը հետաքրքրվել է նաև հանձնարարականների կատարման ընթացքից։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ոլորտի կարևորության վրա։ Ղեկավարի [...]

Մանրամասն ➜


Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

29.04.2024

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) 2003 թվականից սկսած ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր։ Այս օրը նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի 100-ից ավելի երկրներում: 2024 թվականին օրվա կարգախոսն է՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը աշխատանքի անվտանգության և առողջության վրա»: Պաշտոնապես սահմանելով օրը՝ ԱՄԿ-ն նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրում անվտանգության ապահովմանն ու դրա բացակայության հետևանքով մահացությունների թվին։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ կոչ է անում հետևե՛լ աշխատանքի անվտանգության կանոններին, խուսափե՛լ չարդարացված ռիսկերից։ Հիշե՛ք, առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Արտաշատ քաղաքում

25.04.2024

Արարատի մարզի առողջապահական հիմնարկների շուրջ 50 տնօրեններ մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետների անցկացրած իրազեկման սեմինարին։ Սեմինարն այս անգամ՝ ապրիլի 23-ին, անցկացվել է Արտաշատ քաղաքում, որին մասնակցել են նաև Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և Արարատի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային օրենսդրության ոլորտին ներկայացվող պահանջները, մասնավորապես, 2023 թվականին ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունները։ Ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական նորմերն ու կանոնները, բժշկական օգնության և սպասարկման ոլորտի իրավական ակտերն ու կարգավորումները։ ԱԱՏՄ մասնագետները պատասխանել են նաև Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների հետ կապված այլ հարցերի։

Մանրամասն ➜


  •  


Վերադառնալ