azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Պարզաբանում․ ԱԱՏՄ-ն չի «նեղացրել» տնտեսվարողին, գործել է բացառապես օրենքի սահմաններում

25.12.2019

Անդրադառնալով համացանցում «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղ գտած գրառմանը, թե ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը «նեղացնում է իր փոքրիկ բիզնեսին», պարզաբանում ենք հետեւյալը․ ԱԱՏՄ ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը հարցի մասին տեղեկացրել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ապա վերջինիս հանձնարարությամբ կապ է հաստատել ԱՁ-ի ներկայացուցչի հետ՝ նրան հրավիրելով տեսչական մարմնի՝ Երեւանի տարածքային կենտրոն։ Հանդիպման ընթացքում Երեւանի տարածքային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ տեսուչները տնտեսվարողին իրազեկել եւ պարզաբանել են, որ ԱԱՏՄ տեսուչների կողմից զննումների ընթացքում իրեն պատկանող դեղատանը իր կողմից ցուցաբերված վարքագիծը օրենքով դիտարկվում է որպես խոչընդոտում։ Տեղեկացվել է, որ տեսչական մարմնի կողմից ձեռք առնված հետագա միջոցները, այդ թվում եւ՝ տուգանքի սահմանումը, տնտեսվարողի կողմից օրենքի խախտման մասին հրապարակային իրազեկումն օրենքի [...]

Մանրամասն ➜


Հատուկ ուշադրություն դարձնել հյուրանոցների սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին․ ԱԱՏՄ-ն հորդորում է

25.12.2019

Ամանորին ընդառաջ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության օրենսդրության պահանջների ու նորմերի ճիշտ կիրառումը՝ անձնակազմի և այցելուների առողջության պահպանման նպատակով։ Դրանց պահպանումը թույլ կտա կանխել վարակների տարածումը եւ հանգիստը լիարժեք անցկացնել։ Միաժամանակ, իրազեկելու նպատակով քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հյուրանոցներում սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին առնչվող մի շարք նորմերի վրա։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական և համաճարակաբանական նորմերի ու կանոնների պահանջների համաձայն, մասնավորապես, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում պարտադիր պետք է առկա լինեն առաջին բուժօգնության արկղիկներ: Ծխելը չարգելող սրահներում պետք է անխափան գործի օդափոխիչ համակարգը, Օրական մեկ անգամ պետք է իրականացվի [...]

Մանրամասն ➜


Շնորհակալագրեր՝ ԱԱՏՄ աշխատանքը լավագույնս լուսաբանելու համար

24.12.2019

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալագրեր է հանձնել անցնող տարում ԱԱՏՄ-ի աշխատանքը համակողմանի, բարեխիղճ և ամենաակտիվը լուսաբանած 3 լրատվամիջոցի։ Վերջիններիս ընտրությունը հիմնավորվել է լրատվահոսքի մոնիթորինգի արդյունքներով, ըստ որոնց՝ անցնող տարվա ընթացքում ԱԱՏՄ-ին առնչվող տեղեկատվություն ամենաշատը հաղորդել են «Իրավաբան.net», ապա՝ Lragir.am լրատվական կայքերը։ Տեսչական մարմնի գործունեությունը 2019 թվականի ընթացքում լուսաբանելիս բարեխիղճ եւ վստահելի մոտեցում ցուցաբերելու համար շնորհակալագրի է արժանացել նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալությունը։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, հույս է հայտնել, որ եկող տարվա համար ծրագրված ծանր ու պատասխանատու աշխատանքը եւս կլինի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ «Շնորհակալ կլինենք թե արվող աշխատանքի արդյունքները նկատելու, եւ թե քննադատական [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ