azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգուշացնում է․․․

07.05.2024

Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացվող տեղեկություններն այն մասին, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացել աշխատանքից, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը կարգավորում է  կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է (Խտրականություն է համարվում նաև քաղաքական հայացքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում)։ Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և [...]

Մանրամասն ➜


Սլավիկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ

03.05.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ։ Տեսչական մարմնի ղեկավարին ընդունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Մարզպետի աշխատակազմի և տեսչական մարմնի պատասխանատուները, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարները քննարկել են՝ աշխատանքային իրավահարաբերություններին, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու գործատուներին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ժամանակ անդրադարձ է կատարվել առողջապահական ու կրթական հաստատությունների գործունեությանն ու սանիտարական նորմերին և հիգիենիկ պահանջներին, ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի կնքմանը, մի շարք աշխատանքային ու տեղային հիմնախնդիրների, ինչպես նաև կարևորվել է քաղաքացիների կողմից բարձացվող հարցերը։ Որից հետո Սլավիկ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է

02.05.2024

Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է։ Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են [...]

Մանրամասն ➜


  •  


Վերադառնալ