azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանը

02.02.2024

2024 թվականի հունվարի 4-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի «Արտադրական վնասվածքների հաշվառմանն ու հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-003-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին թիվ 65-Ն հրամանը։ Սույն սանիտարական կանոններով սահմանվում են արտադրական վնասվածքների դեպքերի հաղորդմանը, հաշվառմանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ Արտադրական վնասվածքների դեպքեր հայտնաբերած բժշկական կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողը դրանց մասին շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկություն է ներկայացնում արտադրական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի։ Հաղորդման ենթակա արտադրական վնասվածքների ցանկը [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային քննարկում՝ տեսչական մարմնում

25.12.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և կլինիկական համաճարակաբանների հետ։ Քննարկման մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը։ ԱԱՏՄ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետները, վարչության պետ Աննա Հարությունյանի գլխավորությամբ գործընկերների հետ քննարկել են «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի 48-Ն հրամանի դրույթները։ Պարզաբանվել են նաև նորմում տեղ գտած խնդրահարույց հարցերը։      

Մանրամասն ➜


Դեղի հետկանչի կարգադրագիր է տրվել

15.12.2023

Ղեկավարվելով «Դեղերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, 5-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունով և 3-րդ ենթակետի «դ» պարբերությունով, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 26-րդ կետերով և հաշվի առնելով «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից ստացված 2023 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 04/4195-23 գրությանը կից փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերության արտադրության շրջանառությունը դադարեցված դեղերի վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության, նմուշների լաբորատոր փորձաքննության և արտադրատարածքում իրականացված Պատշաճ արտադրական գործունեության կանոնների համապատասխանության դիտարկման արդյունքների համաձայն «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ» պլաստիկե փաթեթ 200 մլ» դեղի՝ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ