azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար` Արագածոտնի մարզում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակում են իրազեկման սեմինարները։

Հերթական սեմինարը կայացել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի համայնքապետարանում։ Հանդիպմանը մասնակցել են շուրջ 36 նախադպրոցական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հասմիկ Հարությունյանը, նույն բաժնի ավագ տեսուչ Քնարիկ Առաքելյանը և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Մհեր Աղեկյանը։

Միջոցառման ընթացքում, նկատի ունենալով սեզոնային սուր շնչառական հիվանդությունների ակտիվության շրջանը, հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետները մասնակիցներին ներկայացրել են օրենսդրությամբ պահանջվող հիգիենիկ նորմերի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն։

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենսդրությունում կատարված նոր փոփոխությունները մասնակիցներին ներկայացրել է Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչը։

Սեմինարի ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան։

Մասնակիցներն իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերին ստացել են սպառիչ պատասխաններ։


 

 



Վերադառնալ