azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Օրենսդրական փոփոխություններ՝ ՀՀ-ում դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում

03.03.2023

Մարտի 6-ից ուժի մեջ է մտնելու ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները և հարակից օրենսդրական փոփոխությունները։ Դեղերի շրջանառության վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահվել է հսկիչ գնում իրականացնելու լիազորություն։ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում կատարված մեկ այլ փոփոխությամբ նախատեսվել է նաև դեղերի մեծածախ իրացման, ինչպես նաև դեղատնային գործունեության լիցենզիաների կասեցման կամ դադարեցման նոր հիմքեր։ Մասնավորապես դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները և դեղատնային գործունեության լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերից, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին [...]

Մանրամասն ➜


Սեմինար-իրազեկում՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար

22.02.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվել է սեմինար-իրազեկում՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Սեմինար-իրազեկմանը մասնակցել են 17 բժշկական կազմակերպությունների 22 ներկայացուցիչներ։ Սեմինարն անցկացրել են Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ Նաիրա Մերվազյանը և նույն բաժնի ավագ տեսուչ Լիլիթ Ղազարյանը։ Սեմինարին ներկա է եղել Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Մասնակիցներին ներկայացվել են 2023 թվականին բժշկական կազմակերպություններում ստուգումների ընթացքում կիրառվող իրավական ակտերը, բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտում ՀՀ կառավարության որոշումներն ու առողջապահության նախարարի հրամանները, ծխախոտի և փոխարինիչների [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային քննարկում՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

18.02.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ Տեսչական մարմնում կայացել է աշխատանքային քննարկում։ Քննարկման թեման էր՝ ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների՝ Տեսչական մարմնին վերապահված վերահսկողական գործառույթները և դրանց արդյունավետ կազմակերպումը։ Սլավիկ Սարգսյանի կողմից տրվել են աշխատանքային համապատասխան ցուցումներ, քննարկվել են հանրային սննդի օբյեկտներում առաջիկայում նախատեսված վերահսկողական միջոցառումների կազմակերպման ընթացակարգային այլ հարցեր։ Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը, տարածքային կենտրոնների պետեր և Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժինների պետեր։

Մանրամասն ➜




Վերադառնալ