azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կանխարգելիչ և իրազեկման միջոցառումները շարունակվում են

13.03.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կանխարգելիչ իրազեկման սեմինարները՝ վերահսկողության ոլորտում գտնվող տնտեսավարողների համար։ Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներն այս անգամ սեմինար-իրազեկում են անցկացրել Արմավիրի մարզի բժշկական կազմակերպությունների ավելի քան 4 տասնյակ ներկայացուցիչների համար։ Ներկայացվել են Դեղերի շրջանառության, Բժշկական օգնության և սպասարկման և Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտները կարգավորող՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը։ Միջոցառմանը մասնակցել են մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։ Սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։

Մանրամասն ➜


1014 թեմատիկ ստուգում՝ 2022 թվականին. ԱԱՏՄ

10.03.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականին իրականացրել է 1014 թեմատիկ ստուգում, որից 354 վերստուգում։ Ավարտվել է 899 ստուգում, որից 309 վերստուգում։ Ստուգումների արդյունքում՝ կազմվել է 575 ակտ և 324 ստուգման տեղեկանք, տրվել է 539 հանձնարարական (կարգադրագիր)՝ խախտումների և թերությունների վերացման մասին, ընդունվել է տուգանք նշանակելու մասին 909 որոշում, ընդհանուր առմամբ՝ սահմանվել է 761.749.547 դրամի տուգանք։ 2022 թվականին իրականացվելիք ստուգումների ծրագրով նախատեսված 647 թեմատիկ ստուգումից հրապարակվել է 624 հանձնարարագիր, ինչպես նաև 10՝ նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված պահանջների պահպանման ապահովման նպատակով։

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար

06.03.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) մասնագետներն իրազեկման սեմինար են անցկացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների 2 տասնյակից ավելի տնօրենների համար։ Սեմինար-խորհրդատվությունն անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան (ՄՆՀԱ)։ Իրազեկման միջացառումն անցկացրել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Գարիկ Պողոսյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը և նույն վարչության բժիշկ-համաճարակաբան Ժանետա Պետրոսյանը։ Քննարկվել է նախադպրոցական ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների թեման, պարզաբանվել են սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ