Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 20-ին ներկայացվել են Կառավարությանը ենթակա Տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի նախարարները, Տեսչական մարմինների ղեկավարները, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք: Տեսչական մարմինների ղեկավարները Վարչապետին զեկուցել են 2022թ. կատարված աշխատանքների վերաբերյալ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է շուրջ 3000 վերահսկողական միջոցառում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ աշխատողների [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով 2022 թվականին ստացվել է 5635 զանգ։ Դրանց բաշխումն ըստ ոլորտների և բնույթի՝ Աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ ` 3242, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ` 274, դեղերի շրջանառության ոլորտ` 110, բժշկական օգնության և սպասարկման ոլորտ` 127, այլ հարցեր՝ 1882։ Տնտեսավարող սուբյեկտների կողմից տրված հարցերի գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային իրավունքի ոլորտում ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմանը, մասնավորապես՝ — աշխատանքային օրենսդրության կիրարկմանը, — աշխատանքի պայմանների և աշխատողների իրավունքների պահպանմանը, — առողջությանը պատճառված վնասի փոխհատուցմանը, — բժշկական զննությունների անցկացման ընթացակարգերին, — աշխատանքից ազատվելու դեպքում վերջնահաշվարկի [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականին հարուցվել է 2066 վարչական վարույթ, որից 485-ը դիմումի հիման վրա, 1581-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ։ 2022 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը 2021 թվականի համեմատությամբ աճել է 41,3%, իսկ 2020 թվականի համեմատությամբ՝ 126,8%։ Վարչական վարույթներն՝ ըստ ոլորտների. Դեղերի շրջանառության վերահսկողություն՝ 255 Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն՝ 225 Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն՝ 341 Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն՝ 1245: Արձանագրված խախտումները վերացնելու համար տնտեսավարողներին տրվել է 421 առաջադրանք տալու վերաբերյալ կարգադրագիր։ Վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են նախազգուշացումներ և տուգանքներ, ընդունվել է 888 որոշում տույժ նշանակելու մասին։ Ընդհանուր [...]
Մանրամասն ➜