Սեպտեմբերի 12-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը Տեսչական մարմնում հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նեկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Աշոտ Հարությունյանը, ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Ստեֆան Մարլերը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը և Մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Մինի Թակուրը։ Սլավիկ Սարգսյանը գործընկերներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, մասնավորապես, անդրադարձել է ԱՄԿ համագործակցությամբ՝ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար անցկացվող կարողությունների հզորացման, վերապատրաստման դասընթացներին։ «Անչափ կարևոր է, որ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ իրականացնում է ամբողջական պետական վերահսկողություն։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 14-ի (Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը) 1-ին մասի՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Ըստ օրենսգրքի 85-րդ հոդվածի (Աշխատանքային պայմանագրի կնքման կարգը) 1-ին մասի՝ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի (…) ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին (…)։ Օրենսգրքի 102-րդ հոդվածի (Անօրինական աշխատանքը) 1-ին մասի համաձայն՝ անօրինական է համարվում [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 22.08.2023 թ-ին տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.206.04B սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի օգոստոսի 21-ին ստացված թիվ 01/2808-23 առ 18.08.2023թ. գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։ Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.206.04B սերիայի կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ, առկա է հետկանչի ենթակա թերության կասկած (առաջին և (կամ) երկրորդ դասի)։
Մանրամասն ➜