ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն օրերս աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Նա ԱԱՏՄ աշխատակազմին է ներկայացրել Տեսչական մարմնի ղեկավարի նորանշանակ տեղակալներին։ ՀՀ վարչապետի սեպտեմբերի 19-ի որոշումներով՝ Թագուհի Հակոբյանը և Աննա Մկրտումյանը նշանակվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոններում։ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Պետրոս Մարտիրոսյանի առաջին աշխատանքային այցն էր ԱԱՏՄ։ Սլավիկ Սարգսյանը Համակարգման գրասենյակի ղեկավարին է ներկայացրել Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարներին և կենտրոնական ապարատի վարչությունների և բաժինների պետերին։ Պետրոս Մարտիրոսյանը շնորհավորել է նորանշանակ տեղակալներին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Գոռ Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին մասնակցել են Դատավորների և իրավաբանների համար մշակված «Միջազգային աշխատանքային իրավունք» և «Ազգային աշխատանքային իրավունք» ուսումնական ծրագրերի մեկնարկի ազդարարման միջոցառմանը։ Դասընթացը մշակվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրերի շրջանակներում։ Ծրագրով նախատեսվում է 2024 թվականին Արդարադատության ակադեմիայում դատավորների և իրավաբանների համար անցկացնել 10 շաբաթյա դասընթացներ, որտեղ՝ ի թիվս մի շարք այլ թեմաների, ընդգծվելու է աշխատանքային վեճերի լուծման առանձնահատկությունները։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային օրենսդրության ոլորտում պետական [...]
Մանրամասն ➜Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) համագործակցությամբ սեպտեմբերի 14-ին՝ Իբիս Երևան հյուրանոցում՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել է ԱԱՏՄ տեսուչների վերապատրաստման հերթական դասընթացը։ Այս անգամ դասընթացներն անցկացվել են ԱԱՏՄ Երևան քաղաքի և Արևելյան տարածքային կենտրոնների աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսուչների համար։ Կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման գործընթացի այս փուլը մեկնարկել էր օգոստոսի 17-ին՝ Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնում։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների մասնագիտական ստորաբաժանումների տեսուչների վերապատրաստումն իրականացրել են Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի, Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան [...]
Մանրամասն ➜