azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Շարունակվում են իրազեկման աշխատանքները՝ Երևանի շինարարական հրապարակներում

14.10.2026

2026 թվականի հոկտեմբերի 9-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները հերթական շրջայց-իրազեկման աշխատանքներն են իրականացրել «Սահակյանշին» ՓԲԸ-ի և «Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից Երևանում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական հրապարակներում։ Շրջայց-իրազեկման ընթացքում ուսումնասիրվել են շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների աշխատանքային պայմանները։ Անդրադարձ է կատարվել աշխատողների՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցներով ապահովվածությանը, անվտանգության պահանջների պահպանմանը, առաջին օգնության միջոցների առկայությանը և սանիտարակենցաղային պայմաններին։ Իրազեկման ընթացքում մասնագետները պատասխանել են աշխատողների և տնտեսավարողների հարցերին՝ ներկայացնելով աշխատանքի անվտանգության ոլորտում օրենսդրական պահանջները՝ որպես աշխատողների առողջության [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում

14.10.2026

Հոկտեմբերի 7-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը իրազեկման սեմինար են անցկացրել Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողների և դասախոսական կազմի համար։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են Տեսչական մարմնի լիազորություններն ու գործառույթները, երիտասարդների աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները, մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի ներգրավման առանձնահատկությունները և օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաև ուսանողների ուսումնառության ընթացքում իրականացվող պրակտիկայի կազմակերպման և անցկացման առանձնահատկությունները։ Հանդիպումն ուղեկցվել է ակտիվ քննարկմամբ և հարցուպատասխանով։

Մանրամասն ➜


Համատեղ սեմինարի հրավեր

09.10.2026

Սիրով տեղեկացնում ենք, որ  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ակադեմիա» ՍՊԸ-ն համատեղ կազմակերպում են իրազեկման սեմինար՝ շինարարության ոլորտում հաճախ հանդիպող խնդիրների, աշխատանքային ռիսկերի, դրանց գնահատման, փաստաթղթավորման և կանխարգելման վերաբերյալ։ ❓ Որո՞նք են շինարարության ոլորտում հաճախ հանդիպող աշխատանքային ռիսկերը։ ❓ Ինչպե՞ս ճիշտ գնահատել և փաստաթղթավորել աշխատանքային ռիսկերը։ ❓ Ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել և վարել աշխատանքի անվտանգության պահանջները պատշաճ ապահովելու համար։ ❓ Ինչպե՞ս կանխարգելել դժբախտ դեպքերն ու նվազեցնել աշխատողների համար հնարավոր վտանգները։ ❓ Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել և փաստաթղթավորել անվտանգ աշխատանքային գործընթացը։ Կներկայացվեն գործնական և կիրառելի լուծումներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքի անվտանգությունը, ճիշտ իրականացնել ռիսկերի գնահատումն ու փաստաթղթավորումը և [...]

Մանրամասն ➜


  •  


Վերադառնալ