ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները ապրիլի 18-ին իրազեկման սեմինար են անցկացրել՝ «Շինարարության ոլորտում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման» թեմայով։ Սեմինարին մասնակցել են Վանաձոր քաղաքի մի շարք կազմակերպությունների երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նախնական և պարբերական բուժզնության կարգը, անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների թեման, ինչպես նաև ներկայացվել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների հետ կապված այլ հարցեր։ Բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ ապրիլի 18-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի վերաբերյալ։ Մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աննա Մկրտումյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և համապատասխան վարչությունների պետերը, դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի մասնագետները և Տեսչական մարմնի իրավաբանները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ստուգումների, վերստուգումների, վարչական վարույթների վերաբերյալ աշխատանքային հարցեր։ Աննա Մկրտումյանը ներկայացրել է դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության արդյունքում արձանագրված խնդիրները, նշվել են դրանց կարգավորման հնարավոր ուղիները։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ և դրանց կատարման համար սահմանվել են ժամկետներ։
Մանրամասն ➜Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի կամ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից: Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ ————————————————— Աշխատանքային իրավունքների մասին այս արշավը համատեղ իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակը՝ «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» (WEESC) ծրագրի շրջանակներում։
Մանրամասն ➜