ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոն։ ԱԱՏՄ ղեկավարը տարածքային կենտրոնի անձնակազմին է ներկայացրել Հարավային տարածքային կենտրոնի նորանշանակ պետ Հովսեփ Առաքելյանին, շնորհավորել նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Սլավիկ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Գագիկ Խոսրովյանին՝ վերջին ամիսներին ղեկավարի պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարը խոսելով այս ընթացքում կատարված աշխատանքի արդյունքների մասին՝ հույս է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը կներդնի բոլոր հնարավորությունները տարածքային կենտրոնի առջև դրված խնդիրները լուծելու և առավելագույնն անելու համար։ Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Սլավիկ Սարգսյանին զեկուցվել է ընթացիկ աշխատանքների մասին, քննարկվել են տարածքային կենտրոնի առջև դրված խնդիրները և դրանց իրականացման վերաբերյալ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի Էջմիածնի բաժնի մասնագետները իրազեկման հերթական սեմինարն անցկացրել են Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում։ Ներկաներին ողջունել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի Էջմիածնի բաժնի պետ-տեսուչ Դավիթ Ղազարյանը և Էջմիածնի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արթուր Հարությունյանը։ Բուժանձնակազմի շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչների՝ համաճարակաբանների, ինֆեկցիոնիստների համար սեմինարն անցկացրել է Էջմիածնի բաժնի ավագ տեսուչ Արման Աղիկյանը։ Թեման՝ «Սանիտարահիգիենիկ անվտանգություն և համաճարակաբանական ներկա իրավիճակը»։ Տեսչական մարմնի մասնագետը ներկայացրել է համաճարակաբանական վիճակն Արմավիրի մարզում, ինչպես նաև անդրադարձել հանրային առողջապահության ոլորտում իրազեկման միջոցառումների անհրաժեշտությանը։ Մանրամասն քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջները, [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի մարզային այցերը շարունակվում են։ Մայիսի 7-ին Տեսչական մարմնի ղեկավարը աշխատանքային այցով եղել է ՀՀ Լոռու մարզում։ Սլավիկ Սարգսյանին հյուրընկալել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջների, աշխատանքային իրավունքի, ոլորտի վերահսկողության հետ կապված հարցեր։ Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են բարձրացրել աշխատանքային իրավունքների, համատեղության կարգով և արտաժամյա աշխատանքի, աշխատանքային պայմանագրերի հետ առնչվող խնդիրների վերաբերյալ և այլն: Լոռու մարզպետը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել են ամբողջացնել բարձրացված խնդիրները՝ սեղմ ժամկետներում համապատասխան [...]
Մանրամասն ➜