Կայացած արհմիությունների առկայության դեպքում ԱԱՏՄ-ի և տեսչական այլ մարմինների համար ավելի հեշտ և ինստիտուցիոնալ կլինի աշխատանքային իրավունքների նորմերի նկատմամբ վերահսկողությունը։ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առիթով «Արմենպրես»-ը զրուցել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ։ -Աշխատավորների օրվա առիթով էլ ում հետ պետք է զրուցենք, եթե ոչ մի կառույցի ղեկավարի, որին, ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 1-ից պետք է վերապահվի գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն։ Սակայն հայտնի է նաև, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ օրենքի ընդունված նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տալ լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների [...]
Մանրամասն ➜ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատավայրում աշխատողների առողջության և անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին, իր ամենօրյա ջանքերն ուղղում է այս գործառույթի պատշաճ իրականացմանը։ Կորոնավիրուսի տարածման պայմաններում ԱԱՏՄ-ն իր ողջ ռեսուրսով եւ ջանքերի գերլարումով մշտադիտարկում է աշխատանքային անվտանգությունը՝ կարեւորելով ամեն աշխատողի առողջության պահպանումը։ Հայաստանում և աշխարհի 100-ից ավելի պետություններում այսօր նշվում է Աշխատանքի միջազգային օրը: Աշխատողների համատարած ցույցերով մեկնարկած այս շարժման մասնակիցների պահանջն աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելն էր: Այսօր աշխատանքային խնդիրներն ավելի բազմաշերտ են ու կարգավորման առավել լուրջ մոտեցում են ենթադրում։ Աշխատողների իրավունքների պաշտպանությունն արդեն օրենսդրական նոր կարգավորումներով է վերապահվել տեսչական մարմնին՝ կարեւորելով այդ դաշտում առկա խնդիրների լուծումը։ ԱԱՏՄ-ն [...]
Մանրամասն ➜Տնտեսական սահմանափակումները թուլացնում են, բայց զգոնությունը չենք կորցնում. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ակտիվորեն շարունակելու է մշտադիտարկումները: Առաջին ալիքի «Օրվա հերթապահ» հաղորդաշարի ընթացքում ասել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: ԱԱՏՄ ղեկավարը մեծապես կարևորելով հայ աշխատողների դերն ասել է. «Փառք ու պատիվ այն աշխատողներին, ովքեր այս օրերին իրենց աշխատանքին մոտեցան, ոչ միայն որպես զուտ աշխատանքի, այլ որպես ծառայության՝ մատուցված իրենց հայրենիքին. Դա բժիշկներն են, համաճարակաբանները, ոստիկանները, արտակարգ իրավիճակի նախարարության, պարետատան աշխատակիցները, որոնք 24/7 ռեժիմով աշխատել են ու աշխատում են»:
Մանրամասն ➜