Իրանի Իսլամական հանրապետությունից այս պահին չունենք ժամանումներ, Չինաստանից ունենք ուղևորների թվի կտրուկ նվազում, Ճապոնիայից և Հարավային Կորեայից ժամանումները հատուկենտ են։ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ համաճարակաբան Հայկ Կարապետյանն այս մասին ասել է «Լուրերի» հետ զրույցում։ Համաճարակաբանը հայտնել է, որ ռիսկային երկրներից հիմնական ուղևորահոսքն այս պահին Իտալիայից է։ Անցած մի քանի օրերի դինամիկայի, սահմանային հսկիչ կետերում շարունակվող վերահսկողական աշխատանքների մասին՝ տեսանյութում։
Մանրամասն ➜ՀՀ կառավարությունը, Իրանի Իսլամական Հանրապետությում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, որոշում է ընդունել Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը: Սահմանափակումը տարածվում է նաև բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Կառավարության որոշումը հրապարակված է e-gov.am-ում
Մանրամասն ➜Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։ Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։
Մանրամասն ➜