✅ Իրազեկման աշխատանք` հազարավոր տնտեսվարողների հետ։ ✅ Մշտադիտարկման աշխատանք` շուրջ 2500 տնտեսվարողի մոտ։ ✅ Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երեւանի եւ մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ` արձանագրված խախտումների հիմքով։ ✅ Թեժ գծով եւ առցանց ստացված բողոքները դիտարկումների համար հիմք են ընդունվում։ ✅ Աշխատանքներ են տարվում ԱԱՏՄ վերահսկողության բոլոր ոլորտներում։ ✅ Վերահսկողության դիտակետում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարություն, այնպես էլ փոքր օբյեկտներ` վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ եւ այլն։ ✅ Պարետի մայիսի 15-ի միաժամանակ 2 որոշմամբ՝ կասեցում է կիրառվում եւս 47 եւ 12 տնտեսվարողի հանդեպ։ ❗️ Պարետի որոշմամբ սահմանված նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանց չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։ Կորոնավիրուսի Covid19 տարածումը նվազեցնելու նպատակով [...]
Մանրամասն ➜ՀՀ պարետի մայիսի 14-ի N 74 նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես. ☑️ Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը, ☑️ վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը, ☑️ հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը, ☑️ կհանվի մարզասրահների աշխատանքի արգելքը, ☑️վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը, ☑️ թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը: Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը: Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում: Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Մանրամասները՝ [...]
Մանրամասն ➜Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում եւ այլն: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի աշխատանքը: Տնտեսվարող սուբյեկտների թվում են ընկերություններ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ-ի 5 մարզերում: Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Գործելու թույլտվություն ունեցող բոլոր ոլորտներում դիտարկումները շարունակվում են: ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին խստագույնս հետևել Պարետատնից տրվող ցուցումներին:
Մանրամասն ➜