Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով լայնորեն շարունակվում է։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր դիտարկում են անցկացրել մայրաքաղաքի միանգամից մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Էրեբունի եւ Նորք Մարաշ։ ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ իրականացված այցերի ընթացքում ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք վերջին օրերին հաճախակի են գրանցվում այլ տնտեսվարողների մոտ ևս։ Անվտանգության նորմերի պահպանման դիտարկումը զուգակցվել է նաեւ խորհրդատվությամբ․ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները որոշ դեպքերում պատրաստակամություն են հայտնել անմիջապես շտկել իրենց աշխատանքում առկա թերությունները։ Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները Երեւանում եւ մարզերում այսօր զուգորդվել են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում անցկացված ստուգայցերով։ Տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվող խախտումների հիմքով դրանց ժամանակավոր կասեցման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։ Նախորդ օրերին արձանագրված խախտումների վերացման նպատակով ԱԱՏՄ Երեւանի եւ մարզերի տարածքային կենտրոնների կողմից նաեւ կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Վերջիններիս թվում են նաեւ այնպիսիք, որոնց մոտ առկա խնդիրների մասին տեսչական մարմինն ահազանգեր է ստացել թեժ գծով։ Առավել հաճախ արձանագրվող խնդիրներն առնչվում են դիմակ ու ձեռնող չկրելուն, աշխատողների ջերմաչափմանն ու դրա գրանցամատյանի վարմանը․ հաճախ խախտվում է օրական երկու անգամ պարտադիր ջերմաչափելու եւ արդյունքները գրանցելու կանոնը։ Առկա են նաեւ հաճախակի շփման մակերեսներն օրական առնվազն երկու անգամ [...]
Մանրամասն ➜Այսօր Դավիթաշեն և Կենտրոն վարչական շրջաններում իրականացված ստուգումների արդյունքում պարետի որոշմամբ մի շարք տնտեսվարողների գործունեություն կասեցվել է։ https://www.youtube.com/watch?v=9or7zRd7004
Մանրամասն ➜