azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ղեկավարի գլխավորությամբ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում արտահերթ աշխատանքային քննարկում է անցկացվել

14.03.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում անցկացվել է արտահերթ աշխատանքային քննարկում։ Կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում քննարկումների համաձայն` ժողովի ժամանակ ԱԱՏՄ աշխատանքային թիմին տրվել են նոր ցուցումներ եւ հանձնարարականներ։ Քննարկվել են նաեւ քսանչորսժամյա ուժեղացված վերահսկողական աշխատանքների հերթապահությանն առնչվող հարցեր։

Մանրամասն ➜


Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու մի շարք նոր միջոցառումներ կիրականացվեն

13.03.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Փոխվարչապետը, մասնավորապես, ասել է. «Հերթական անգամ հավաքվել ենք կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի մեր նիստին ու բոլորդ գիտեք, որ ունենք ևս մի քանի դեպք արձանագրված երեկ: Նաև վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: Նրանք նույնպես կարանտինային պայմաններում կպահվեն մոտակա 14 օրերին: Մենք ունենք ևս մեկ թռիչք կիրակի օրը, որը կազմակերպում է ՀՀ կառավարությունը` «Արմենիա միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Կարծում եմ նաև կքննարկենք այն հարցը, թե ինչ միջոցառումների կարիք կլինի այն անձանց դեպքում, որոնք այդ թռիչքով վերադառնում են Հայաստան ու կկայացնենք որոշումներ: Կարծում եմ նաև պետք է անդրադառնանք որոշակի պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը կամ [...]

Մանրամասն ➜


ՀՀ ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին

13.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ընդունել է բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թիվ ՎԴ /8021/05/19 վարչական գործին առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ Տեր-Մինասյանի ներկայացուցչի կողմից ներկայացված տարբերակը հաշտության եզրեր գտնելու շուրջ։ Բժշկի կողմից հեռուստահաղորդման ընթացքում դեղատոմսով իրացվող դեղի վերաբերյալ տեղեկատվության տարածման հիմքով ԱԱՏՄ կայացրած որոշումը բողոքարկվել է դատական կարգով։ Բողոքարկումը քննվում է վերը նշված դատական գործի շրջանակներում, որտեղ որպես հայցվոր հանդես է գալիս Վահե Տեր-Մինասյանը և որպես պատասխանող՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Մանրամասն ➜




Վերադառնալ