Պարետի սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները փաստում են՝ կասեցումների թիվը նվազել է, սակայն, միաժամանակ, կասեցվողների հանդեպ առավել խիստ մոտեցումներ են կիրառվում։
ԱԱՏՄ-ն այսօր միանգամից 72-ժամյա կասեցում է կիրառել 4 տնտեսավարողի նկատմամբ, որից երկուսը՝ Երեւանում։ Առավել երկարատեւ կասեցման հիմքում ԱԱՏՄ արձանագրած համակցված եւ կրկնակի խախտումներն են «Օազիս Մարկետ» ՍՊԸ-ում, «Շոկո» ՍՊԸ-ում, «Արմեն Ղարախանյան» եւ «Մերուժան Շահնազարյան» Ա/Ձ-ների մոտ։
Այս և այսօր կասեցման ենթարկված շուրջ 2 տասնյակ տնտեսավարողները խախտել են, մասնավորապես, թոշակային տարիքի անձանց սպասարկելու ժամանակի պահանջը, չեն պահպանել սոցիալական հեռավորությունը, ինչի հետևանքով արձանագրվել են կուտակումներ, թերի է լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանը և այլն: