ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել Երեւանի Շենգավիթ ու Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջաններում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երեւանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից անվտանգության նորմերի խախտումների որոշակի նվազում է արձանագրվում։ Նկատելի է միտումը, որ առեւտրի խոշոր կենտրոններում արդեն առավել համակարգված են տարվում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումն ապահովող միջոցառումները։ Այդուհանդերձ, մշտադիտարկումների զգալի մասի դեպքում արձանագրվում են խախտումներ։ Դրանք առկա են առավելապես գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում։ Վերջիններում ամենալուրջ բացթողումներն առնչվում են ախտահանման, մանրէազերծման, նախամանրէազերծման, բժշկական [...]
Մանրամասն ➜Արձանագրած խախտումների հիմքով կասեցումների մասին` Առաջին ալիքի տեսանյութում:
Մանրամասն ➜Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում են գրանցվում։ Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են խախտումներ ❌ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին ❌արտաքին շփման մակերեսները ոչ ճիշտ կամ ոչ պատշաճ ախտահանում ❌աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր ❌ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ ❌օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակվող՝ ոտնակով աղբամանների բացակայություն ❌արտահագուստի համար նախատեսված առանձին հանդերձապահարանների բացակայություն։
Մանրամասն ➜