Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ կորոնավիրուսով վարակված երկու աշխատակցի վիճակը լավ է, նրանք արդեն առողջ են: Նոր վարակակիրներ և մեկուսացվածներ տեսչականը, բարեբախտաբար, չունի, իսկ ռիսկային խմբում գտնվող աշխատակիցները հեռավար են աշխատում: Ինչ վերաբերում է ԱԱՏՄ-ում կադրային փոփոխություններին, ապա դրանք պայմանավորված են հաստիքների առկայությամբ: Հաշվի առնելով ծանր ռեժիմով աշխատանքը, Տեսչականի կողմից առաջարկ է եղել կառավարման խորհրդին, որպեսզի էլեկտրոնային քվեարկությամբ թեկնածուներին հավանության արժանացնեն, որից հետո էլ ներկայացվել են ՀՀ վարչապետին` նշանակման։ Վերոնշյալ հարցերի և Հանրապետությունում իրականացվող վերահսկողական լայնածավալ աշխատանքների մասին ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը խոսել է կառավարության միասնական հարթակում: Ըստ այդմ` մարտի 20-ից սկսած Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել 869 կազմակերպություններում, որոնցում արձանագրված [...]
Մանրամասն ➜Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ` Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը նշանակվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
Մանրամասն ➜Խախտումների բացահայտման ուղղությամբ մշտադիտարկում է իրականացվում ողջ հանրապետությունում։ Թեժ գծով ստացված զանգերը վկայում են, որ քաղաքացիները եւս նկատել են այդպիսիք։ ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգահեռ ուժեղացրել է նաև Թեժ գիծ ծառայությունը: Թեժ գծով ստացված բողոքները հիմք են հանդիսանում դրանց հետքերով գնալու համար: Վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է մշտադիտարկում ավելի քան 770 կազմակերպությունում ու մասնաճյուղերում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում Պարետի ցուցումով հաստատված նորմերը։ Մշտադիտարկումների եւ արձանագրված խախտումների հիմքով 98 կազմակերպության հանդեպ ՀՀ պարետի կողմից կայացվել է ժամանակավոր կասեցման որոշում: Կան տնտեսվարողներ, որոնց մոտ անգամ կասեցումից հետո են կրկնվում որոշ խախտումներ։ Կան տնտեսվարողներ, որոնք դեռ սահմանափակումների թուլացման նախօրեին՝ պարետի որոշումն ուժի մեջ չմտած, արդեն [...]
Մանրամասն ➜