azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում՝ ուշադրության առնելով անվտանգության նորմերի պահպանումը հատկապես հանգստյան տներում եւ հյուրանոցներում։ Լայնածավալ դիտարկումներ են ընթացել Սևանա լճի ափամերձ, Գյումրիի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Էջմիածնի և Երևանի հյուրանոցներում:

Մի շարք հյուրանոցներում ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։ Խախտումներ դեռ կան․ ախտահանումը պատշաճ չի իրականացվում, գրանցամատյանների վարման գործընթացում թերացումներ կան, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, դիմակ չկրելու դեպքերը բազմաթիվ են, նաև բացակայում են իրազեկման թերթիկները: Հանգստյան որոշ տներում և հյուրանոցներում արձանագրված խախտումների արձանագրություններն ԱԱՏՄ-ն կներկայացնի պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։

Վերջին շրջանում շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ նաեւ կարի արտադրությունները։ Դրանցից Գյումրիում գործող մի քանիսը կրկին դիտարկվել են։

Երեւանի տարածքային կենտրոնի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են հրուշակեղենի եւ պահածոների խոշոր արտադրություններում, Երեւանի Մետրոպոլիտենի գրասենյակային տարածքում, բանկերից մեկի մասնաճյուղում եւ ոչ միայն։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաեւ քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։

Տեսչական մարմնի մասնագետները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում հանգամանալից ներկայացնում են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոններն ու նորմերը։

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում խստացված ստուգայցերը շարունակվում են։



Վերադառնալ