azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանի հարցազրույցը Զանգեզուր ՀԸ «Կարևորի մասին» հաղորդման եթերում

09.03.2020

Սյունիքում և Վայոց ձորում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ընթացիկ աշխատանքների, դպրոցների և բժշկական հաստատությունների հանդեպ հարուցված վարչական վարույթների, Մեղրիի սահմանային հսկիչ անցակետում իրականացվող ուժեղացված վերահսկողական աշխատանքների մասին ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը խոսել է Զանգեզուր ՀԸ «Կարևորի մասին» հաղորդման եթերում։ «Այս տարի 3 դպրոցի հանդեպ հարուցվել է վարչական վարույթ, որից երկուսն ավարտվել է վարչական տուգանքով։ Մեկ վարչական վարույթ էլ հարուցվել է դեղագործական ոլորտում. ՀՀ-ում չգրանցված դեղ է հայտնաբերվել»,-ասել է կենտրոնի ղեկավարը։

Մանրամասն ➜


Հայ գործարարների աջակցությամբ կրկին համալրվել է ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ պարագաների կազմը

06.03.2020

Կորոնավիրուսի Հայաստան ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում «Տրիադա ֆարմ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Վահագն Պետրոսյանի, մի քանի հազար զույգ բժշկական ձեռնոց է նվիրել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։ Ձեռնոցները կտրամադրվեն սահմանային հսկիչ անցակետերում վերահսկողական աշխատանքներ իրականացնող ԱԱՏՄ աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։

Մանրամասն ➜


ՀՀ ԱԱՏՄ-ն և Տեսչականի Արհմիությունը համաձայնագիր են կնքել

06.03.2020

Համաձայնագիրը գործատուի կողմից ստորագրել է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, Արհմիության կողմից՝ արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը։ Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները։ Արհմիությունը հանդես է գալիս որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի՝ Գործատուի մոտ աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքները և շահերը պաշտպանող ու ներկայացնող կողմ։ Համաձայնագրի առարկան Գործատուի կողմից աշխատողների աշխատանքային պայմանների, աշխատանքի վարձատրության, երաշխիքների և արտոնությունների, սոցիալ-տնտեսական միջոցառումների ապահովումն է, իսկ օրենքով չսահմանված դեպքերում՝ նաև այլ երաշխիքների սահմանումը: Կողմերը մասնակցում և վարում են կոլեկտիվ բանակցություններ, անցկացնում փոխադարձ խորհրդատվության և տեղեկատվության փոխանակում: Աշխատողների իրավունքների պաշտպանության և ներկայացուցչության ապահովման նպատակով Արհմիության [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ