azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը ժամանակավորապես կկասեցվի

16.03.2020

Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը մարտի 14-ից 10 օրով ժամանակավորապես կկասեցվի, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Մանրամասն ➜


Մարտի 15-ին Իտալիայից ժամանաժ բոլոր ուղեւորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր

16.03.2020

Մարտի 15-ին Իտալիայից հատուկ չվերթով ժամանող ինքնաթիռն ընդունելու ու դրա ուղևորների սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ անվտանգության հատուկ քայլեր են ձեռնարկվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում։ Կանխարգելիչ միջոցառումները սկսվել են դեռ օդանավից։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում։ Ուղեւորների դուրս գալուն պես համապատասխան մասնագետների կողմից ինքնաթիռի սրահում անցկացվել են ախտահանման միջոցառումներ’ վարակի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով։ Անմիջապես բոլոր ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում։ Լրացվել են հասցեական քարտեր։ Ձեռնարկվել են համապատասխան անվտանգության քայլեր՝ բացառելու օդանավակայանի անձնակազմի վարակվելու հավանականությունը։ Բոլոր ուղեւորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ [...]

Մանրամասն ➜


Իտալիայից հատուկ չվերթով ժամանող ինքնաթիռն ընդունելու ու դրա ուղևորների սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել

16.03.2020

Մանրամասն ➜




Վերադառնալ