azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կրկնակի ստուգայցերն առավել քիչ խախտումներ են արձանագրում, իսկ արձանագրելիս առավել լուրջ միջոցներ են կիրառվում․ ԱԱՏՄ

25.06.2020

Ուժեղացված ստուգայցեր՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետությունում շարունակվում է: Ավելի քան 2 տասնյակ դիտարկումների արդյունքում նկատվել է, որ նախորդ ստուգայցի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ խախտումները զգալիորեն նվազել են։ Արձանագրվող հիմնական խնդիրները շարունակում են նույնը մնալ՝ դիմակների պատշաճ չկրում, ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, դիմակների համար նախատեսված փակ աղբամանի բացակայություն, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը: ԱԱՏՄ աշխատակիցները զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ. տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանված կանոնների ճշգրիտ պահպանմանը: ԱԱՏՄ-ն այսօր նաև 48 ժամով կասեցրել է Երևանի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» [...]

Մանրամասն ➜


Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցման աշխատանքներ է իրականացրել ՀՀ պարետի սահմանած կանոնները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում

24.06.2020

Կասեցման այսօրվա ցանկում են, մասնավորապես, «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն, «Սիթի» ՍՊԸ-ն, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ 24 ժամով արգելվել է նաև բժշկական լաբորատորիայի և մի շարք այլ գրասենյակների, սուպերմարկետների, խանութների գործունեությունը: Կասեցումներ իրականացվել են հանրապետության ողջ տարածքում: Հիշեցնենք՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։ ԱԱՏՄ-ն շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաև 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։    

Մանրամասն ➜


Մի քանի տասնյակ կասեցում` Սյունիքում

24.06.2020

ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները պարետի որոշման համաձայն կասեցրել են Սյունիքի մարզի քաղաքներում գործող մի քանի տասնյակ տնտեսավարողի գործունեությունը։ Դրանց թվում են Կապանի բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական կաբինետը, հաշվապահական գրասենյակ` Սիսիանում, մանրածախ առեւտրի կենտրոններ եւ այլ ոլորտների տնտեսավարողներ այս քաղաքներում եւ Մեղրիում։ Խախտումները մարզում նվազման միտում ունեն։

Մանրամասն ➜




Վերադառնալ