Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչեւ 20 քմ տարածքով վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման, դիմակները պատշաճ չկրելու եւ մի շարք այլ խախտումներ։ Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը եւ շտկել խախտումները։
Մանրամասն ➜Ուժեղացված ստուգայցերի արդյունքում վարչական շրջանի խանութներում մի շարք խախտումներ եւ թերացումներ են հայտնաբերվել։ Թեկուզ ոչ նախկին ծավալներով, բայց համաճարակային կանոնների խախտումներ, նույնիսկ կրկնախախտումներ դեռ արձանագրվում են: Մանրամասները՝ ԱԱՏՄ աշխատակիցներին ուղեկցող` Առաջին ալիքի տեսանյութում:
Մանրամասն ➜Լիանա Եղիազարյանի խոսքով` շրջայցերն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա նշված են անվտանգության հիմնական կանոնները: Թե որքանով են դրանք պահպանում տնտեսվարողները՝ տեսչական մարմինները պարզում են ստուգայցերի ընթացքում և համապատասխան նշումներ անում: Ըստ նրա՝ մասնագետները հաճախ հանդիպում են դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու, ջերմաչափում չկատարելու, ախտահանման աշխատանքների բացակայության, գրանցամատյանների թերի լրացման, փակվող աղբամանների բացակայության խնդիրներ: «Շատ հաճախ արձանագրվում են ընդհանուր և հիմնական շփման մակերեսների ախտահանման թերություններ։ Երբեմն տնտեսավարողները կիրառում են մաքրող, լվացող հեղուկներ, որոնք, սակայն, ախտահանիչ չեն։ Նման դեպքերում տրամադրվում է խորհրդատվություն, որպեսզի նրանք առավել ճշգրիտ հասկանան եւ պահպանեն պարետի սահմանած նորմերը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ Եղիազարյանի հաղորդմամբ` վերջին շրջանում առավել հաճախ խախտումներ են արձանագրվում [...]
Մանրամասն ➜