Երևանի Դավթաշեն վարչական շրջանում այսօրվա ստուգայցի արդյունքում որևէ տնտեսավարողի կասեցման միջնորդություն չի ներկայացվի պարետին․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցն այսօր կրկին այս վարչական շրջանում էր՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով։ ԱԱՏՄ մասնագիտական թիմն արձանագրել է, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, և ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։ Ցավոք, սակայն, դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։ Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։ Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցում և մուտքագրում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ՝ ամբողջական և ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։ Նախկինում այս աշխատանքի փոխարեն սահմանային կետում լրացվում էին հասցեական քարտեր։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն ԱԱՏՄ-ին մեծապես աջակցում է նաև նշյալ աշխատանքների կազմակերպման առումով։
Մանրամասն ➜