ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի գործունեությունը․ խոսքն առևտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։ Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապատասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջև, չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով և կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։ Կենտրոնի առևտրային մասը շարունակել է գործել։ Ժամանակավորպես արգելվել է նաև «ՍՄՏ-Բեստ» ՍՊԸ-ի՝ բժշկական պարագաների արտադրությամբ զբաղվող գործարանի աշխատանքը․ խախտումներն այստեղ կոպիտ չեն, սակայն, հաշվի [...]
Մանրամասն ➜Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապատասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջեւ չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով եւ կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։ Կենտրոնի առեւտրային մասը շարունակում է գործել։ Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցների թիմն իրազեկում է կասեցման մասին եւ փակցնում դրա որոշումը մուտքի դռանը (դռներին)։
Մանրամասն ➜Ստուգայցերից հետո ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են խախտումների նվազման դինամիկա: Տնտեսվարողները լսում են խորհուրդները, արագ շտկում թերությունները. ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն այսօր Էրեբունի վարչական շրջանում էին: Դիտարկումների տիրույթում են գրանցամատյանների, ջերմաչափերի, ախտահանիչ նյութերի առկայությունը, ձեռքերի լվացման և չորացման պայմանները, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և պարետի սահմանած այլ պահանջներ: Տեսչականների ստուգայցերի մասին՝ Առաջին ալիքի տեսանյութը:
Մանրամասն ➜