azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը՝ Էրեբունի վարչական շրջանում. բանկերն առավել բարեխիղճ են անվտանգության պահպանման հարցում

17.06.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։ Այստեղ նախորդիվ կատարված մշտադիտարկումներից եւ ստուգայցերից հետո, ըստ դիտարկումների, իրավիճակը զգալիորեն փոխվել է․ տնտեսավարողներն առավել իրազեկ են ու տեղեկացված պարետի սահմանած անվտանգության կանոններին՝ կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը, նաեւ առավել բարեխիղճ են դրանց պահպանման հարցում։ Առավել զգուշավոր ու բարեխիղճ են այս առումով բանկերը։ Միաժամանակ, իրազեկման, խորհրդատվական, մշտադիտարկման, նաեւ կասեցման աշխատանքների արդյունքում զգալիորեն պակասել են արձանագրվող խնդիրները։ Վերջինների շարքում առավել հաճախ արձանագրվում են դիմակ կրելու կամ ճիշտ կրելու, ախտահանման աշխատանքների եւ ախտահանիչ նյութերի ճիշտ կիրառման, ջերմաչափման խախտումներ եւ այլն։ Ստուգայցերի դիտարկման տիրույթում են գրանցամատյանների, ջերմաչափերի, ախտահանիչ նյութերի առկայությունը, ձեռքերի լվացման և [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ աշխատակիցների հերթական ստուգայցը կրկին խախտումներ է հայտնաբերել. դրանք արձանագրվել են, իսկ պարետի կասեցման որոշումներն՝ ի կատար ածվել

16.06.2020

Խոշորացույց պետք չէ տեսնելու համար, որ «Փեթակ» առևտրի կենտրոնում չեն պահպանում պարետի սահմանած որոշումները: Տեսչականի մասնագետները ցույց են տալիս Պարետի որոշումը, տնտեսվարողն էլ՝ հաստատում, գիտի՝ իր տարածքում խախտումներ արձանագրվել են: «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով: «Մշտադիտարկումները լինելու են ամեն օր, ամեն ժամ, եթե խախտումները կրկնվեն, ապա ավելի խիստ մոտեցում կցուցաբերվի, կասեցման ժամկետն էլ կերկարացվի»,-ասում է ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի ղեկավարը: Մանրամասները՝ Առաջին ալիքի տեսանյութում:  

Մանրամասն ➜


Ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ Շենգավիթ վարչական շրջանում

16.06.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտակետում այսօր Երեւանի այս հատվածում գործող տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումն էր։ Ստուգայցերն անակնկալ են, տնտեսավարողները դրանց վերաբերյալ չեն զգուշացվում։ Բացի կոնկրետ այս վարչական շրջանից՝ դրանց ամենօրյա անցկացումը շարունակվում է ողջ հանրապետությունում, առաջնահերթորեն նաեւ՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով։  

Մանրամասն ➜




Վերադառնալ