azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


2013-ից սկսած՝ Աշխատանքի տեսչությունը փուլ առ փուլ թուլացվում էր, իսկ հիմա հակառակ միտումը կա․ Ավետիք Մեջլումյան

30.06.2020

Ընդունվել է ԱԱՏՄ լիազորությունները մեծացնող օրենքը, մեկ տարի անց՝ 2021-ի հուլիսի 1-ից, ուժի մեջ կմտնի։ Կարո՞ղ ենք փաստել, որ այդպիսով պետությունն ամբողջությամբ վերականգնում է աշխատողների իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր պարտավորությունը, և կունենանք այնպիսի տեսչական, ինչպիսին Աշխատանքի պետական տեսչությունն էր։ infocom-ի անդրադարձը։ https://clck.ru/PMBoy

Մանրամասն ➜


Տնտեսվարողներն ավելի զգոն են դարձել. փաստում են տեսչական ստուգումները

30.06.2020

Արդեն մի քանի ամիս տեսչական տարբեր մարմիններ այցելում են տնտեսվարողներին ու ստուգում, թե ինչպես են պահպանվում պարետի սահմանած կանոններն ու պահանջները։ Տեսուչներն ասում են՝ անցել են ավելի խստացված ստուգումների։ Արդյո՞ք հաճախակի դարձած այցելությունները փոխում են տնտեսվարողների վարքագիծը։ Տեսչական ստուգումները հուսադրող պատասխան են տալիս։ Զգոնությունն ավելացել է։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն էլ հարցին վիճակագրությամբ են պատասխանում։ Հանրային ռադիոյի Ռադիոլուր լրատվականի անդրադարձը։ https://clck.ru/PMBVo

Մանրամասն ➜


Դիմակ կրե՞լ, թե ախտահանել ձեռքերը, որն է առավել կարևոր. Աննա Հարությունյան

30.06.2020

«Մենք տարբեր տնտեսվարողների մոտ իրականացնում ենք մշտադիտարկումներ, բարձրացնում ենք բոլոր այն հարցերը, որտեղ շտկումների կարիք կա։ Իրականացվում են նաև վարչական վարույթներ, եթե խախտումները խորքային են, որովհետև կան պահանջներ, որոնք պարետի որոշմամբ սահմանված չեն, բայց սանիտարական նորմերով կարգավորվում են»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ  Աննա Հարությունյանը: Անդրադառնալով համավարակի ընթացքում պարետի որոշմամբ սահմանված առողջապահական նորմերին՝ բանախոսի պնդմամբ, չափազանց կարևոր է դրանց համակցված  պահպանումը, այն է՝ և՛ դիմակի ճիշտ կրումը, և՛ ձեռքերի ճիշտ ախտահանումը, և՛ առհասարակ հիգիենայի պահպանումը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մանրամասն ➜




Վերադառնալ