azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կասեցվել է միանգամից 4 ատամնաբուժարանի գործունեություն.ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային ստորաբաժանման աշխատանքային խմբերն այսօր Աշտարակ քաղաքում 24 ժամով արգելել են միանգամից 4 ատամնաբուժարանի գործունեություն: Նախորդիվ իրականացված մշտադիտարկումների ժամանակ այստեղ արձանագվել էին պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ:

Մասնավորապես՝ խախտվել են ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյանների վարման ընթացակարգերը, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, եղել են դիմակ չկրելու դեպքեր։Այսօր միաժամանակ Արմավիր, Աշտարակ եւ Մասիս քաղաքներում շարունավել են նաև վերահսկողական աշխատանքները:

Դիտարկվել են կապի օպերատորների գրասենյակներ, բանկերի մասնաճյուղեր, գեղեցկության սրահներ, ատամնաբուժարաններ։

Տեսչական մարմնի մասնագետների կազմած արձանագրությունները ուղարկվում են պարետատուն։




Վերադառնալ