azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ուժեղացված վերահսկողություն և թափուր հաստիքներ. ԱԱՏՄ դիտարկումներն ի՞նչ են փաստում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։ Դրանք նույն խստությամբ են իրականացվում անգամ արտակարգ դրության որոշակի մեղմացումների պայմաններում՝ ամենուր եւ ամեն օր, անգամ հանգստյան օրերին։

ԱԱՏՄ դիտարկումները փաստում են՝ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են։ Կտրուկ կրճատվել է նաև քաղաքացիներից անվտանգության նորմերի խախտման հիմքով բողոքների թիվը։ Որպես համեմատություն՝ եթե արտակարգ դրության սկզբում կասեցման որոշում էր կայացվում ստուգայցի ենթարկված ամեն 3-5-րդ տնտեսավարողի հանդեպ, ապա ներկայում մի քանի տասնյակ, անգամ հարյուրի հասնող ստուգայցերի արդյունքում կասեցման որոշում կայացվում է ընդամենը մի քանիսի հանդեպ։ Սա կարելի է համարել լայնածավալ աշխատանքի արդյունքը։

ԱԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման համար հիմք ընդունել թեժ գծով ստացվող բոլոր ահազանգերը։ Դրանց հիմքով ուժեղացված ստուգայցեր են անցկացվում։

ԱԱՏՄ Երեւանի եւ մարզային թիմերը շարունակում են մշտադիտարկումները առեւտրի եւ սպասարկման կենտրոններում, գեղեցկության սրահներում, դեղատներում։ Ներկայում հատուկ ուշադրության են առնվում բուժհաստատությունները, կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաները, հանգստյան տներն ու հյուրանոցները։ Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, իսկ կազմված արձանագրություններն ուղարկվում են պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։ Տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ժամանակավոր արգելք կիրառել պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։

Արձանագրվող հիմնական խախտումներն առնչվում են դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայությանը, անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչների պահուստային պաշար չունենալուն, ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյանների պատշաճ վարմանը։

ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հյուսիսային տարածքային ստորաբաժանումը համալրում է իր աշխատանքային թիմը։

Պահանջվում են մասնագետներ Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության բաժնում աշխատելու համար։ Մասնագիտական կրթությունը պարտադիր է։

Թափուր է, մասնավորապես, ԱԱՏՄ հյուսիսային տարածքային ստորաբաժանման դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պաշտոնը։ Այդ նպատակով հայտարարվել է թափուր հաստիքի համալրման քաղծառայության մրցույթ։ Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 12:30-ը և 14:00-ից 15:30-ը: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Վարչապետի աշխատակազմ (ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն) ներկայացնեն փաստաթղթերը։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային ստորաբաժանման դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պաշտոնի համար սահմանված պահանջներն են․

• Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ դեղագիտության կամ դեղագործության կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Մանրամասները՝ կից հղմամբ` https://www.hlib.am/wp-content/uploads/2020/08/Haytararutyun-25.docx։

Թափուր պաշտոնների մասին հայտարարությունները սահմանված կարգով տեղադրվում են ԱԱՏՄ պաշտոնական կայք-էջում` www.hlib.am հասցեով` թափուր հաստիքների մասին հայտարարությունների բաժնում` https://www.hlib.am/vacancy_announcement/։



Վերադառնալ