«Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը երկու շաբաթով դադարեցնելու մասին։ Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։ Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են»,- այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետեւելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։ Այս ընթացքում Մեղրիի հսկիչ կետում որեւէ մեկի մոտ բարձր ջերմություն եւ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել։
Մանրամասն ➜Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Վերջին օրերին եւս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։ Տեսչական մարմինը պետական սահմանին (օդային, ավտոճանապարհային, երկաթուղային) սահմանային բժշկասանիտարական բոլոր հսկիչ կետերում, այդ թվում եւ՝ Մեղրիի անցակետում, հունվարի 24-ից անցել է վերահսկողական աշխատանքների ուժեղացված ռեժիմի՝ կանխելու կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը։ Միաժամանակ, Մեղրիի հսկիչ կետում ներկայում տեխնիկական վերազինման եւ ԱԱՏՄ սահմանային անցակետը նոր՝ առավել հարմար վայրում տեղակայելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխարգելելու նպատակով շարունակվում է ԱԱՏՄ-ի կողմից ուժեղացված հսկողությունն ինչպես Չինաստանից ժամանած, [...]
Մանրամասն ➜