ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցն այսօր հերթական անգամ ընդգրկել է Երևանի Էրեբունի վարչական շրջանը: Ուշագրավ է, որ այստեղ դիտարկված տնտեսավարողներից և որևէ մեկի մասով կասեցման միջնորդություն չի ներկայացվի պարետին։ Ընդ որում՝ այսօր կրկնայց է կատարվել նաև նախկինում մի շարք լուրջ խախտումներ թույլ տված սուպերմարկետ, որտեղ, ըստ դիտարկման, թերացումները շտկված են եղել։ Խախտումների նվազման դրական միտմանը զուգահեռ՝ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ սահմանված նորմերը դիտարկվում են խստությամբ, եւ դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։
Մանրամասն ➜Խաչմերուկներում դեղատների կանաչ թարթող տարբերանշանները երբեմն վթարների կամ վթարային իրավիճակների պատճառ են դառնում: Իրավիճակը շտկելու համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են խստացնել գործող կարգը: Դեղատների վրա առկա կանաչ խաչերը երբեմն նույնականացվում են լուսացույցի կանաչ գույների հետ: Տրանսպորտային միջոցները նկատելով այդ կանաչ գույնը, մուտք են գործում խաչմերուկ` կարծելով, որ լուսացույցի գույնն է: Դեղատների տարբերանշանները հաստատված են կառավարության որոշմամբ, բայց չկա դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող որևէ պետական մարմին: Արդյունքում ստեղծվել է այս իրավիճակը: Օրենքի հեղինակներն առաջարկում են վերահսկողությունը պատվիրակել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ համապատասխան օրենքում նաև այս գործառույթը ներառելով: Բացի այդ՝ կարգը խախտողների համար, օրենքի ընդունման դեպքում, կգործեն նաև պատժամիջոցներ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Մանրամասն ➜Ում հանդեպ են կայացվում կասեցման ամենաշատ որոշումները, ու որ հիմնարկներն են հատուկ ուշադրության առնվում. ԱԱՏՄ ստուգայցերի օրակարգը
Մանրամասն ➜