թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ն հայաստանյան Onze evn կարի արտադրությունից որպես նվիրատվություն ստացել է 52 արտահագուստ

01.05.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հայաստանյան Onze evn կարի արտադրությունից որպես նվիրատվություն ստացել է 52 արտահագուստ՝ կարված հատուկ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների համար՝ նախապես վերցված չափերով ու կարիքներին համապատասխան։ Տեղական այս արտադրությունը զբաղվում է բացառապես տղամարդկանց վերնաշապիկներ կարելով։ Դեռեւս ընդամենը 2 աշխատակից ունեցող Onze evn-ը, որն ընդլայնվելու հետագա ծրագրեր ունի, կարեւորելով ԱԱՏՄ աշխատանքը, որոշել է ժամանակավորապես նոր պրոֆիլավորմամբ աշխատել ու կարել է բժշկական արտահագուստ։ Դրանք կտրամադրվեն սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ որպես համազգեստ։ Կարի արտադրության ղեկավար Տաթեւ Ավետիսյանը մեծապես կարեւորում է վիրուսի տարածման պայմաններում սոցիալական պատասխանատվության ցուցաբերումը։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը կարևորում է արհեստակցական միությունների օր առաջ կայացումը

01.05.2020

Կայացած արհմիությունների առկայության դեպքում ԱԱՏՄ-ի և տեսչական այլ մարմինների համար ավելի հեշտ և ինստիտուցիոնալ կլինի աշխատանքային իրավունքների նորմերի նկատմամբ վերահսկողությունը։ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առիթով «Արմենպրես»-ը զրուցել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ։ -Աշխատավորների օրվա առիթով էլ ում հետ պետք է զրուցենք, եթե ոչ մի կառույցի ղեկավարի, որին, ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 1-ից պետք է վերապահվի գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն։ Սակայն հայտնի է նաև, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ օրենքի ընդունված նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տալ լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ` մաղթելով արժանապատիվ եւ գնահատված աշխատանք

01.05.2020

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատավայրում աշխատողների առողջության և անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին, իր ամենօրյա ջանքերն ուղղում է այս գործառույթի պատշաճ իրականացմանը։ Կորոնավիրուսի տարածման պայմաններում ԱԱՏՄ-ն իր ողջ ռեսուրսով եւ ջանքերի գերլարումով մշտադիտարկում է աշխատանքային անվտանգությունը՝ կարեւորելով ամեն աշխատողի առողջության պահպանումը։ Հայաստանում և աշխարհի 100-ից ավելի պետություններում այսօր նշվում է Աշխատանքի միջազգային օրը: Աշխատողների համատարած ցույցերով մեկնարկած այս շարժման մասնակիցների պահանջն աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելն էր: Այսօր աշխատանքային խնդիրներն ավելի բազմաշերտ են ու կարգավորման առավել լուրջ մոտեցում են ենթադրում։ Աշխատողների իրավունքների պաշտպանությունն արդեն օրենսդրական նոր կարգավորումներով է վերապահվել տեսչական մարմնին՝ կարեւորելով այդ դաշտում առկա խնդիրների լուծումը։ ԱԱՏՄ-ն [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ