azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Պարետի որոշմամբ` շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի հանդեպ կայացվել է գործունեության ժամանակավոր կասեցման որոշում

08.05.2020

Պարետի թիվ 69 որոշմամբ` շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի հանդեպ կայացվել է գործունեության ժամանակավոր կասեցման որոշում` հիմք ընդունելով ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումները։ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1303-Ա, N 1317-Ա, N 1325-Ա, N 1327-Ա, N 1130-Ա, N 1315-Ա, N 1332-Ա, N 1335- Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 5-ին և 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Արարատբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Պուշկինի [...]

Մանրամասն ➜


Արտագնա ժողով` քննարկելու ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքը

08.05.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնում անցկացվել է արտագնա աշխատանքային հանդիպում։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ, կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է հանրապետությունով մեկ իրականացվող իրազեկման եւ մշտադիտարկման լայնածավալ աշխատանքների ընթացքը։ ԱԱՏՄ ղեկավարը շեշտել է առկա ռեսուրսով աշխատանքներն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու կարեւորությունը։ ԱԱՏՄ կողմից ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են` պարզելու պարետի որոշումներով հաստատված նորմերի պահպանումը։ Օրական հարյուրավոր մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին` հետագա համապատասխան քայլեր ձեռնարկելու։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաեւ թեժ գծով եւ առցանց ստացված դիմում-բողոքները:

Մանրամասն ➜


ԱԱՏՄ Երեւանի եւ մարզային ստորաբաժանումները շարունակում են իրազեկման եւ մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները

07.05.2020

ԱԱՏՄ տեսուչները տնտեսվարողներին իրազեկում են, որ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16.03.2020թ.-ի № 298-Ն որոշումը, Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի № 63 եւ № 65 որոշումներով սահմանվել են Որոշման Հավելված 1-ով ժամանակավորապես չսահմանափակված (թույլատրված) տնտեսական գործունության տեսակներով զբաղվելու կանոնները՝ նպատակ ունենալով կանխարգելել տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։ ԱԱՏՄ-ն հորդորում է խստիվ պահպանել նշված որոշումների հավելվածներով սահմանված դրույթները․ հղումը՝ https://www.gov.am/files/docs/4038.pdf…։ Տեղեկացնում ենք նաև, որ ժամանակավորապես չսահմանափակված գործունեության տեսակներով զբաղվելու ժամանակ տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ Միաժամանակ, իրազեկման [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ