azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են

25.05.2020

Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։ ԱԱՏՄ «Թեժ գծով» ստացվող զանգերի և բողոքների ամենամեծ մասն առնչվում է առևտրի օբյեկտներին, ապա և սպասարկման կենտրոններին, դեղատներին, գեղեցկության սրահներին և այլն։ «Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում։ ԱԱՏՄ մշտադիտարկումները նաև կրկնախախտման դեպքեր են արձանագրում․ երբ նույն խախտումները շարունակում են առկա լինել նույն տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Կրկնախախտ տնտեսվարողների հանդեպ կկիրառվեն պատասխանատվության առավել լուրջ միջոցներ, քան [...]

Մանրամասն ➜


Կասեցվել է մերսման սրահի գործունությունը

25.05.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկմամբ անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել «Կարինե Ղազարյան» ԱՁ (Պարոնյան 11) մերսման սրահում։ Այստեղ բացակայել են ախտահանիչները, այցելուի այցից հետո արտաքին շփման մակերեսների պատշաճ ախտահանում չի իրականացվել։ Ի թիվս այլ խախտումների՝ թերի են եղել նաև ջերմաչափման գործընթացը և գրանցամատյանները, աշխատողներն ընդմիջման ժամին լքել են տարածքը և այլն։ Այսպիսով, խախտվել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնները, ինչի հիմքով և տնտեսվարողի գործունեությունը 24 ժամով կասեցվել է։

Մանրամասն ➜


ԱՄԿ-ն փորձագիտական աջակցությունն կտրամադրի ԱԱՏՄ-ին

25.05.2020

ԱՄԿ-ն փորձագիտական աջակցությունն կտրամադրի ԱԱՏՄ-ին՝ ինչպես առավել սահուն եւ արդյունավետ ստանձնել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման նոր լիազորությունները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թ․ հուլիսից։ ԵՄ ֆինանսական աջակցությամբ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն GSP+ համակարգի երկրներին» նախագծի շրջանակում կգնահատվի, թե նոր լիազորությունների ստանձնումը մարդկային, ֆինանսական եւ տեխնիկական ինչ ռեսուրսներ է պահանջում, օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի ինչ փոփոխությունների կարիք կա։ Խորհրդատվություն կտրամադրվի ԱԱՏՄ կառուցվածքի, աշխատակազմի, բյուջեի գնահատման հարցում։ Թեմային առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի եւ ԱՄԿ փորձագետ Հովհաննես Ավետիսյանի աշխատանքային հանդիպման ընթացքում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարցին, թե ինչ անելիքներ կան ԱՄԿ կոնվենցիայով եւ GSP+ համակարգին անդամակցությամբ Հայաստանի ստանձած [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ