azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում

01.06.2020

Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում են գրանցվում։ Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են խախտումներ ❌ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին ❌արտաքին շփման մակերեսները ոչ ճիշտ կամ ոչ պատշաճ ախտահանում ❌աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր ❌ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ ❌օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակվող՝ ոտնակով աղբամանների բացակայություն ❌արտահագուստի համար նախատեսված առանձին հանդերձապահարանների բացակայություն։  

Մանրամասն ➜


Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում

01.06.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երեւանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում են գրանցվում։ Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են խախտումներ, մասնավորապես, ախտահանման սահմանված նորմերում։ Արձանագրվում են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, արտաքին շփման մակերեսները ճիշտ կամ պատշաճ չեն ախտահանվում։ Աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամ պատշաճ [...]

Մանրամասն ➜


Դեղերի ջրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրինագիծն  ԱԺ-ն ընդունեց միաձայն

01.06.2020

ՀՀ-ում 2020 թ․ հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղն առանց լրացուցիչ փորձաքննության ուղարկելու պարզապես «Tax Stamp» բջջային հավելվածի միջոցով հեռախոսով սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել վաճառվող դեղի հավաստագրված և անվտանգ լինելը (պարզել դեղը փորձաքննություն անցել է, թե ոչ)։ «Tax stamp» անվճար ներբեռնվող հավելվածում առկա տվյալների մեջ կավելացվի նոր ֆունկցիա՝ ցանկացած դեղի փորձաքննություն անցած լինելը տեղում պարզելու նպատակով։ Բջջային հավելվածով անհնար կդառնա չհավաստագրված դեղի դրոշմապիտակավորումը։ Սա ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել դեղերի շրջանառության շուկայում։ Կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ