azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաները կվերահսկի նոր մասնագիտական խումբը

 

Արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով կստեղծվի մասնագիտական խումբ․ սահմանված է պարետի N 220-Ն որոշմամբ։

Դրանում կընդգրկվեն մասնագետներ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից (3), ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և
կանխարգելման ազգային կենտրոնից» (2), էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության
ազգային մարմին» ՓԲԸ-ից (2)։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի 104 որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով
պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության
պատշաճ համակարգ:

Այս թույլտվությունն ունեցող լաբորատորիաների ցանկը սահմանում է ՀՀ ԱՆ-ն։
Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4226.pdf



Վերադառնալ