ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։ Տիգրան Ավինյանն ասել է. «Օրակարգում ունենք մի քանի կարևոր հարցեր և, մասնավորապես, առաջինը զուտ գործընթացային խնդիրներին վերաբերող հարցեր են: Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են, ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որպեսզի մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք, որովհետև ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ արտակարգ դրության ռեժիմում մենք ավելի քիչ ճկունություն ունենք, քան մինչ այդ ունեինք: Եվ պետք է խնդրեմ, որ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս հարցը: Հետագայում նաև կքննարկենք մի քանի կարևոր այլ հարցեր, որոնք վերաբերում են հանրային [...]
Մանրամասն ➜50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ ցուցում է տվել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ: Մասնավորապես. կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց, ներկայացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։ Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ»: https://www.facebook.com
Մանրամասն ➜Կորոնավիրուսով վարակված կինը «Զվարթնոց» օդանավակայանում անցել է ջերմաչափում։ Ի հեճուկս չհիմնավորված տեղեկությունների՝ տվյալ անձն անցել է զննում, ու նրա անվամբ լրացվել է հասցեական քարտ։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն «Ազատություն» ռադիոկայանի «Հարցազրույց՝ Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման շրջանակում խոսել է այս ու մի շարք այլ կարեւոր հարցերի շուրջ։ ✔ Իտալիայից կիրակի սպասվող ինքնաթիռի ժամանմանն ընդառաջ անվտանգության հատուկ միջոցառումներ կձեռնարկվեն։ ✔ ՀՀ սահմանը հատողների անվամբ հասցեական քարտերն ինքնանպատակ չեն լրացվում․ պարտադիր է դրանք ճշգրիտ լրացնել։ Որեւէ մեկի մոտ կորոնավիրուսի հաստատման դեպքում սա կոնտակտավոր անձանց արագ հայտնաբերելու նախադրյալներից է։ ✔ Վերջին շրջանում դեպի ՀՀ ուղեւորահոսքը կտրուկ նվազել է։ Դիտարկվում են վիճակագրական տվյալները՝ հստակեցնելու մի շարք երկրների հետ օդային փոխադրումներին առնչվող ընթացիկ հարցեր։ ✔ Հունվարի 24-ից մինչ օրս ՀՀ սահմանը հատող՝ կորոնավիրուսի [...]
Մանրամասն ➜