Սպիրտի ոչ բավարար քանակություն. թեև խանութի աշխատակիցը վստահեցնում էր, որ դեղատունը հարևանությամբ է, քիչ- քիչ են գնում, որ չցնդի, բայց դա չփրկեց տնտեսվարողին եւ արձանագրության մեջ փաստը նշվեց որպես թերություն: Մյուս պահանջները` դիմակ, ձեռնոց, իրազեկման պաստառներ, փակ աղբամաններ Աբովյանի հագուստի խանութում տեղում էին: Թոշակառուների համար նախատեսված առեւտրի ժամը չէին նշել հարևանությամբ գտնվող էլեկտրատեխնիկայի խանութում: Ջերմաչափման մատյանից մինչև ձեռքերը լվանալու համար նախատեսված պայմանները տեսուչները ստուգել ու իրազեկել են աբովյանցի տնտեսվարողներին: Մանրամասները` Առաջին ալիքի պատրաստած տեսանյութում:
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Աբովյան քաղաքում։ Ստուգայցերն արձանագրել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ։ Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական և իրազեկման աշխատանքներն իրականացրել են էլեկտրատեխնիկայի, հրուշակեղենի խոշոր խանութներում, գրավատներում ու մի շարք այլ տնտեսավարողների մոտ։ Դիտարկումների ժամանակ որոշ դեպքերում բացակայել են աշխատակիցների արտաքին զննման տվյալները, տեղեկատվական պաստառները, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանները։ Չեն եղել գծանշումներ, անհատական ջերմաչափեր, արձանագրվել է նաեւ ախտահանման միջոցների ոչ բավարար քանակություն։ Խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ՝ Պարետատուն ներկայացնելու եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։ Մարզերում եւ Երևանում տեսչական մարմինն [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը սահմանին այսուհետ նոր գործառույթ է իրականացնելու, ինչի նպատակով թիմը համալրվել է շուրջ 2 տասնյակ աշխատակցով։ Վերջիններս երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցելու եւ մուտքագրելու են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ։ Թիմի համալրումը եւ աշխատուժի մեծացումը նպատակ ունի արագ եւ սահուն կազմակերպել նշված աշխատանքը՝ ամբողջական եւ ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։ Որոշ ուղղություններով դեպի ՀՀ չվերթերի վերականգնումն այս աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտություն էր առաջացրել, ինչը նկատի առնելով եւ հրատապ ձեռնարկվել է թիմի համալրումը։ «Զվարթնոցում» քաղաքացիները ԱԱՏՄ աշխատանքային թիմի կողմից սպասարկվում են անվտանգության նորմերին համապատասխան՝ պահպանելով անհրաժեշտ [...]
Մանրամասն ➜