azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ դիտարկումների այսօրվա ցանկում նաև պետական հիմնարկներն էին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային  ստորաբաժանման մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։

Մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն այսօր ընթացել են մի շարք պետական մարմինների վարչական շենքերում, բանկերի մասնաճյուղերում ու գլխամասերում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Ստուգվողներին նաև տրամադրվել են խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Մարզերում և Երևանում խստացված ստուգայցերը շարունակվում են։



Վերադառնալ