azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին

13.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ընդունել է բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թիվ ՎԴ /8021/05/19 վարչական գործին առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ Տեր-Մինասյանի ներկայացուցչի կողմից ներկայացված տարբերակը հաշտության եզրեր գտնելու շուրջ։ Բժշկի կողմից հեռուստահաղորդման ընթացքում դեղատոմսով իրացվող դեղի վերաբերյալ տեղեկատվության տարածման հիմքով ԱԱՏՄ կայացրած որոշումը բողոքարկվել է դատական կարգով։ Բողոքարկումը քննվում է վերը նշված դատական գործի շրջանակներում, որտեղ որպես հայցվոր հանդես է գալիս Վահե Տեր-Մինասյանը և որպես պատասխանող՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Մանրամասն ➜


ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար իրականացվում են բոլոր միջոցառումները՝ չզիջելով այլ երկրների

13.03.2020

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ըստ պատշաճի իրականացվում են բոլոր միջոցառումները՝ չզիջելով այլ երկրների և առաջնորդվելով միջազգային կանոններով։ Հնարավոր ամեն ինչ այսօր արվում է, դրանից ավելին միայն սահմանները փակելն է․ նման կարծիք է հայտնել համաճարակաբան Արման Բադալյանը «Իրականում Գագիկ Մկրտչյանի հետ» հաղորդման եթերում։ Իսկ ընդհանրապես կանխարգելիչ միջոցառումների ողջ պատասխանատվությունը մարդկանց գիտակցության վրա է՝ հասցեական քարտերը ճիշտ լրացնելուց մինչև հիգիենան ու ինքնամեկուսացումը։ Այս առումով տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ վարչական լծակներ կիրառելն անհրաժեշտություն է։ Բանախոսը կարևորում է, որ առողջապահության նախարարությանը հանձնարարվել է արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ: Մասնակցե՞լ, զանգվածային միջոցառումների, [...]

Մանրամասն ➜


«Զվարթնոց» օդանավակայանում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց նկատմամբ

12.03.2020

Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ այսօրվանից «Զվարթնոց» օդանավակայանում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց նկատմամբ։ Փոխվարչապետը օդանավակայանում երեկվա շրջայցի ընթացքում կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ հետայսու բոլոր ուղևորների համար, անկախ նրանից` ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ, պետք է լրացվեն հասցեական քարտեր, որոնցում ներառվելու է նաև վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը: Այն անձինք, ովքեր օդանավում արդեն իսկ լրացրել են հասցեական քարտերը, ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետի մասնագետների կողմից համապատասխան ընթացակարգով անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, իսկ նրանք ովքեր չեն լրացրել՝ վերընշված ընթացակարգն անցնելուց հետո ևս լրացնում են հասցեական քարտերը։ Յուրաքանչյուր չվերթից հետո լրացված բոլորը քարտերը հանձնվում է ԱԱՏՄ անձնակազմին։

Մանրամասն ➜




Վերադառնալ