azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է

12.03.2020

ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է։ Ովքեր դա չեն լրացնում ինքնաթիռում, պետք է դա անեն արդեն օդանավակայանում, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Հասցեական քարտերում պարտադիր է լրացնել բնակության կամ գրանցման ճշգրիտ հասցեն։ Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ անկախ ուղղությունից՝ ՀՀ սահմանը հատող բոլոր ուղևորների համար արդեն լրացվում են հասցեական քարտեր։ Հանձնարարականից հետո «Զվարթնոց» օդանավակայանում այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ արդեն լրացվել է 6300 հասցեական քարտ։ Այս մասին ՀՀ փոխվարչապետին զեկուցել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ ՀՀ կառավարության նիստում։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է նաեւ ցամաքային ու երկաթգծային սահմաններում՝ համալիր [...]

Մանրամասն ➜


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Զվարթնոց»-ում ծանոթացել է վիրուսի կանխարգելման վերահսկողական աշխատանքների ընթացքին

11.03.2020

ՀՀ փոխվարչապետ, կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ավինյանը ,,Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է վիրուսի կանխարգելման վերահսկողական աշխատանքների ընթացքին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար #Հակոբ_Ավագյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել օդանավակայանում: Պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին են ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք 24-ժամյա բնույթ են կրում: Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, [...]

Մանրամասն ➜


Ինչ սանիտարահիգիենիկ նորմեր պետք է պահպանվեն դպրոցներում եւ մանկապարտեզներում. ԱԱՏՄ հորդորը

09.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կրթական գործընթացի վերսկսման համատեքստում հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին` ապահովել սանիտարական նորմերի եւ կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Մասնավորապես․ Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում, Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ բուժքույրը հաստատության մուտքի մոտ պետք է իրականացնի երեխաների և ուսուցչական անձնակազմի զննություն, Սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշանների դեպքում հիվանդ երեխաները և ուսուցչական կազմն անմիջապես [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ