azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կասեցում՝ «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ում․ ԱԱՏՄ մարզային թիմերը շարունակում են դիտարկումները


ՀՀ ԱԱՏՄ տեսուչներն այսօր շարունակել են մշտադիտարկումները խանութներում, գեղեցկության սրահներում, դեղատներում։ Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, իսկ կազմված արձանագրություններն ուղարկվում են պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։

Տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ժամանակավոր արգելք կիրառել պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։

Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով՝ 24 ժամով արգելվել է Արևադաշտ գյուղում «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ գրասենյակային հատվածի գործունեությունը։

Արձանագրված հիմնական խախտումներն առնչվել են դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայությունը, անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչների պահուստային պաշար չունենալուն։ Գրասենյակում առկա է եղել միայն մեկ օրվա համար նախատեսված պաշար, ինչը համարվում է պարետի որոշման լուրջ խախտում։

ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։



Վերադառնալ