ՀՀ պարետի մայիսի 14-ի N 74 նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես. ☑️ Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը, ☑️ վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը, ☑️ հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը, ☑️ կհանվի մարզասրահների աշխատանքի արգելքը, ☑️վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը, ☑️ թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը: Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը: Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում: Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Մանրամասները՝ [...]
Մանրամասն ➜Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում եւ այլն: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի աշխատանքը: Տնտեսվարող սուբյեկտների թվում են ընկերություններ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ-ի 5 մարզերում: Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Գործելու թույլտվություն ունեցող բոլոր ոլորտներում դիտարկումները շարունակվում են: ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին խստագույնս հետևել Պարետատնից տրվող ցուցումներին:
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Բագրատաշենի» բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Թամարա Գուրգենյանը ՀՀ Սահմանապահի օրվա կապակցությամբ եւ ՀՀ պետական սահմանի պահպանության գործում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության համար պարգեւատրվել է ՀՀ ԱԱԾ պատվոգրով։ Հունվարի 24-ից ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Մինչ օրս ջերմաչափում եւ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանիշերի արտաքին զննում է անցնում ՀՀ մուտք գործող յուրաքանչյուր անձ։ Հասցեական քարտեր են լրացվում բոլորի համար։ Բագրատաշենի անցակետում ներկայում դիտարկվում է առավելապես երկրի սահմանը հատող բեռնատարների վարորդների առողջական վիճակը։
Մանրամասն ➜